Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիին պետք է հնարավորություն ունենա դատական կարգով վիճարկելու իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը:

«Եթե Ուկրաինան ցանկանում է իրավական պետություն կառուցել, ապա Միխեիլ Սաակաշվիլիին պետք է հնարավորություն տրվի իր քաղաքացիության հարցը պաշտպանել դատարանում: Հարկ է, որ Պորոշենկոն այդքան դրամատիկ չվերաբերվի Սաակաշվիլիին ու զբաղվի երկրի կառավարումը բարելավելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործով», - ասել է Վոլքերը:

ԱՄՆ-ի հատուկ բանագնացի հետ կարճ հարցազրույցը տեղադրված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում: Պարզ չէ, թե Վոլքերը որտեղ և ինչ լրատվամիջոցի հետ է խոսում:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին հարյուրավոր համակիրների օգնությամբ սեպտեմբերի 10-ի երեկոյան հատելով Լեհաստան-Ուկրաինա սահմանը՝ մուտք է գործել Ուկրաինա և գտնվում է Լվով քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG