Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին:

«Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին»,-հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG