Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Ուկրաինայում կպայքարի օլիգարխիայի իշխանության դեմ


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ասուլիս է տալիս Լվովում, 11-ը սեպտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ասուլիս է տալիս Լվովում, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է շրջել ամբողջ Ուկրաինայով և միավորել տարբեր քաղաքական ուժերին օլիգարխիայի իշխանության դեմ պայքարելու համար։ Երեկ Լվովում կայացած ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ սա իր պայքարի սկիզբն է։

Սաակաշվիլին շեշտել է, որ օլիգարխները կրկին իշխանության ղեկին են, «Մայդանը դավաճանված է», և որ Ուկրաինայում ժողովրդավարություն պետք է լինի, այլ ոչ թե օլիգարխների դիկտատոր։

Օդեսայի նախկին նահանգապետը մանրամասնել է նաև, որ իր երբեմնի դաշնակից՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իրեն զրկեց երկրի քաղաքացիությունից, քանի որ վտանգ տեսավ իր մեջ։ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախագահ չի ցանկանում դառնալ, բայց այդ պաշտոնի համար ուզում է նոր երիտասարդ կադր պատրաստել։

Հիշեցնենք, կիրակի երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին, չնայած հարուցված արգելքներին, հարյուրավոր աջակիցների օգնությամբ հատեց Լեհաստան-Ուկրաինա սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG