Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ավարտում է առաքելությունը Հայաստանում


Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Նալբանդյանը Շարպանտիեին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ, ասված է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG