Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ Վարչապետ առաջադրելու իրավունքը տրված է Հանրապետականին


Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, Ազգային ժողովում դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակի երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում:

Նա շեշտեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է իշխող Հանրապետական կուսակցությանը, որի հետ իր գլխավորած դաշինքի կոալիցիան չբացառեց:

«Դուք ցանկանո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում», - «Ազատության» այս հարցին Ծառուկյանը արձագանքեց․ - «Եթե»-ով հարցերին չեմ պատասխանում, երբ Հանրապետականը իր թեկնածուին կառաջադրի, այն ժամանակ կասեմ: Այդ իրավունքը վերապահված է Հանրապետականին»:

Հարցին էլ՝ «Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կոալիցիա կկազմեք Հանրապետականի հետ», Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ - «Ես կյանքում ոչինչ չեմ բացառում: Կարևորը՝ իմ խոսքը իմ ժողովրդին պահպանելու եմ»:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG