Մատչելիության հղումներ

Բյուրականի հրդեհը մարված է, այրվել է մոտ 100հա խոտածածկ տարածք. ԱԻՆ


Հրդեհ Բյուրականում, արխիվ
Հրդեհ Բյուրականում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ,Բյուրականի հրդեհն ամբողջությամբ մարված է: Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով, այրվել է մոտ 100 հեկտար խոտածածկ տարածք:

«Երեկ ժամը 20.00-ի սահմաններում ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա:

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը:

Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են կրակը տեղայնացնելու և դեպի բնակավայրեր տարածումը կանխելու համար: Կիրառվել են հրդեհաշիջման տարբեր եղանակներ (ուղղաթիռով իրականացվել է ջրթափման գործողություն, հրշեջ-մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և տարբեր պարզունակ գործիքներ), անօդաչու թռչող սարքով և ՀՀ ՊՆ ուղղաթիռով բազմաթիվ անգամներ իրականացվել է օդային հետախուզություն՝ դժվարմատչելի վայրերում կրակի ու ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման համապատասխան մարտավարություն ընտրելու համար, որի շնորհիվ անտառապատ տարածքը գրեթե ամբողջությամբ պահպանվել է», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG