Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանում Հայաստանի պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հաղորդագրության, խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։
Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։