Մատչելիության հղումներ

Կիևը նախազգուշացնում է Սաակաշվիլիի վերադարձի օրը հնարավոր «խնդիրների» մասին


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը զբոսաշրջիկներին նախազգուշացնում է հնարավոր դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ Լվովի «Կրակովեց» սահմանային կետից Լեհաստանի սահմանը հատելիս՝ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի կապակցությամբ զանգվածային ակցիաների պատճառով։

Ուկրաինա-լեհական «Կրակովեց» սահմանային անցակետում մի քանի օր առաջ մետաղալարեր են տեղադրվել, ինչպես նաև ամրացվել են սահմանապահ ջոկատները՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։

Ավելի վաղ Սաակաշվիլիի աջակիցները հայտարարել են սահմանին խաղաղ ակցիա կազմակերպելու մասին։

Սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մասին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է օգոստոսի կեսերին՝ կոչ անելով աջակիցներին մասնակցել իր վերադարձին ՝ «կենդանի միջանցք» դառնալ և օգնել իրեն հատել ուկրաինական սահմանը։

Ուկրաինացի սահմանապահներն արդեն հայտարարել են, որ չեն թույլ չեն տա քաղաքական գործչին մտնել երկիր, քանի որ նրա ուկրաինական անձնագիրն անվավեր է։

Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլին ասյ տարվա հուլիսին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի, պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է։ Սաակաշվիլին մասնավորապես չէ նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

2004-2013 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG