Մատչելիության հղումներ

Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:

«Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա: Սահմանված է հերթապահություն. տարվում է հետմարման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG