Մատչելիության հղումներ

Բյուրական գյուղի հարակից սարում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:10-ի դրությամբ Բյուրական գյուղի հարակից սարում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Ժամը 12:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 71 հրշեջ-փրկարար, Պաշտպանության նախարարության 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG