ԱՄՆ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 7-ին մերժեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը՝ ժամանակավորապես արգելել վեց երկրներից զբոսաշրջիկների մուտքը ԱՄՆ։
Նյու Յորքի վերաքննիչ դատարանի գտնում է, որ պետք է ԱՄՆ թույլատրել այն փախստականների մուտքը, որոնք ազնիվ, լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ վերաբնակեցման գործակալությունների հետ։
2016-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում Դոնալդ Թրամփը խոստանում էր ընդհանրապես արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ: Ընտրվելուց ու նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա ստորագրած առաջին հրամանագրերից մեկով արգելվեց մահմեդական յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Հրամանագիրը արգելափակվեց, ինչից հետո Թրամփի վարչակազմը այն լրամշակեց, ու ցանկից հանվեց Իրաքը: Վեց երկրների քաղաքացիների մուտքը արգելող նոր հրամանագիրը ևս դաշնային դատավորները արգելափակեցին: Վերաքննիչ դատարանը պաշտպանեց դաշնային դատավորների որոշումները, սակայն Թրամփը գործը հասցրեց Գերագույն դատարան: