Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունեց կառավարության հրաժարականը


Լեռնային Ղարաբաղի կառավարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի կառավարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության համաձայն, այսօր Ղարաբաղի նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ԼՂ կառավարությունը հրաժարական է ներկայացրել Բակո Սահակյանին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Ըստ հրամանագրի, կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նշենք, որ Բակո Սահակյանը երրորդ անգամ ստանձնեց ԼՂ նախագահի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG