Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նոր դեսպանը


Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին, նաև մտքեր են փոխանակել Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Սիրիայի իշխանություններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխավորությամբ, կկարողանան դիմակայել այդ մեծ փորձությանը, և երկրում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն, ինչում Հայաստանը շահագրգռված է»:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր խոսքում ընգծել է․ «Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը երկրում խաղաղության ու կայունության հաստատման գործում»:

«Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG