Մատչելիության հղումներ

Հուրգադայում վիրավորված Հայաստանի քաղաքացին վերադարձել է հայրենիք. Տիգրան Բալայան


Եգիպտոս - Տեսարան Հուրգադայից, արխիվ

Հուրգադայում վիրավորված Հայաստանի քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այդ մասին այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշենք, որ մյուս զբոսաշրջիկն ավելի վաղ էր վերադարձել Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հուրգադայի հյուրանոցներից մեկում 28-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր օտարերկրացիների վրա, զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վնասվածքներ են ստացել չորս զբոսաշրջիկ, երկուսը՝ Հայաստանի քաղաքացի: Վիրավորված քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի հիվանդանոց։ Վիրահատվել էր Հայաստանի երկու քաղաքացիներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG