Մատչելիության հղումներ

ԲՐԻԿՍ-ի երկրները հայտարարություն են արել Պակիստանում գործող զինյալ խմբավորումների վերաբերյալ


ԲՐԻԿՍ-ի անդամ հինգ երկրների նախագահները Չինաստանում կայացած գագաթաժողովի ընթացքում, 4-ը սեպտեմբերի, 2017թ.

ԲՐԻԿՍ-ի անդամ հինգ երկրները երեկ Չինաստանում ընթացող գագաթաժողովին աննախադեպ հայտարարություն են արել՝ Պակիստանում գործող զինյալ խմբավորումների վերաբերյալ:

Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան այդ խմբավորումները որակել են որպես տարածաշրջանի սպառնալիք՝ կոչ անելով դրանց անմիջապես վերջ տալ Աֆղանստանում տեղի ունեցող բռնություններին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն էր խիստ քննադատության ենթարկել Պակիստանին՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Եվ դա այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է վճարում Պակիստանին», - ասել էր Թրամփը՝ շարունակելով․ - «Ժամանակն է, որ Պակիստանն ի ցույց դնի իր հավատարմությունը քաղաքակրթությանը, կարգուկանոնին ու խաղաղությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG