Մատչելիության հղումներ

Չինաստանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը

Արխիվ -- Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նենսդրոդո Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման՝ Հնդկաստանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ընթացքում, 16-ը հոկտեմբերի, 2017թ․

ԲՐԻԿՍ-ի անդամ հինգ երկրները պատրաստվում են հերթական գագաթաժողովին, թեև Չինաստանի և Հնդկաստանի միջև սահմանային վեճի պատճառով կազմակերպության ներսում որոշակի լարվածություն կա։

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 3-ից 5-ը Չինաստանի հարավ-արևելյան Սյամեն քաղաքում։

Սա աշխարհի բնակչության 40 տոկոսը և համաշխարհային ՀՆԱ-ի 22,5 տոկոսը ընդգրկող հինգ պետությունների 9-րդ հանդիպումն է։

ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է՝ պաշտպանելու անդամ երկրների շահերը համաշխարհային ֆինանսական համակարգում, որտեղ գերակա դեր են կատարում Արևմտյան տերությունները։

Գագաթաժողովում բացման խոսքով հանդես կգա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և կողջունի անդամ երկրների առաջնորդներին, որոնց թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Չինաստանը հրավիրել է նաև Տաջիկստանի, Եգիպտոսի, Քենիայի, Մեքսիկայի և Թայլանդի առաջնորդներին՝ այսպես կոչված «ԲՐԻԿՍ պլյուս» ձևափափով կոնֆերանսին մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG