Մատչելիության հղումներ

Հարձակում Եկատերինբուրգի կինոթատրոններից մեկի վրա


Այսօր վաղ առավոտյան Եկատերինբուրգի կենտրոնում գազի բալոններով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է քաղաքի խոշորագույն «Կոսմոս» մարզահամերգային կենտրոնի շենքին, որտեղ գտնվում է նաև քաղաքային կինոթատրոններից մեկը:

Հարձակման արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով կենտրոնի մուտքը և հարող տարածքն այրվել են:

«ՈւԱԶ»-ի վարորդը` 1978 թվականին ծնված Դենիս Մուրաշովը, լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այլ տուժածներ չկան: Մուրաշովը, ըստ նախաքննության մարմինների, հոգեկան խնդիրներ ունի:

Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի պնդմամբ, սակայն, հարձակման իրական պատճառը Նիկոլայ Երկրորդ կայսեր սիրավեպի մասին պատմող «Մաթիլդա» կինոնկարի առաջիկա ցուցադրությունն էր այդ կինոթատրոնում: Ըստ Ռոյզմանի, նման գործողությամբ ազգայնական հայացքներ դավանող Մուրաշովը բողոքել է պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի հեղինակած կինոնկարի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG