Մատչելիության հղումներ

Մարիա Շարապովան դադարեցնում է պայքարը US Open մրցաշարում


Մարիա Շարապովա, արխիվ
Մարիա Շարապովա, արխիվ

Ռուսաստանցի աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան Նյու-Յորքում ընթացող հեղինակավոր US Open մրցաշարի քառորդ եզրափակիչում կիրակի օրը պարտվել է Լատվիան ներկայացնող Անաստասիա Սևաստովային:

Մրցաշարը Շարապովայի համար բավական հաջող էր մեկնարկել: Առաջին իսկ փուլում նա հաղթել էր աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկը համարվող ռումինուհի Սիմոնա Հալեպին:

Նյույորքյան մրցաշարը Շարապովայի համար առաջինն էր 15 ամիս տևած որակազրկումից հետո:

Թենիսի միջազգային ֆեդերացիան Շարապովային որակազրկել էր 2016 թվականի հունիսին` արգելված մելդոնիում դեղամիջոցն օգտագործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG