Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG