Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չգնալ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում, մայիս, 2017թ.

Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում կոչ է արել չգնալ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների։

Լավրովի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի դեմ ցանկացած ռազմական գործողություն «հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միշտ նախընտրում է բանակցությունները, սակայն պաշտոնական Փհենյանը «շատ, շատ նյարդային» կլինի, եթե որևէ բան անի ԱՄՆ-ի դեմ:

Թրամփը նաև չէր բացառել Հյուսիսային Կորեայի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը: «Եթե Հյուսիսային Կորեան որևէ բան անի, կամ թեկուզ մտածի հարձակվել մեզ վրա, մեր դաշնակիցների վրա, ապա պետք է շատ-շատ նյարդայնանա, որովհետև նրանց հետ կպատահի այնպիսի բան, որն իրենք երբևէ չեն էլ պատկերացրել», - հայտարարել էր Թրամփը:

Օգոստոսի 9-ի պաշտոնական Փհենյանը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզուն: Հյուսիսային Կորեայի արձակած վերջին հրթիռը օգոստոսի 29-ին անցել է Ճապոնիայի վրայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG