Մատչելիության հղումներ

Քննիչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ


Տեսարան Վանաձորից, արխիվ
Տեսարան Վանաձորից, արխիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։ Վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

«Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG