Մատչելիության հղումներ

Վրաստանն անտառային հրդեհների դեմ պայքարելու համար կրկին օգնության է դիմում


Հրդեհ՝ Բորժոմիի անտառներում
Հրդեհ՝ Բորժոմիի անտառներում

Վրաստանի Բորժոմի շրջանում շարունակվող անտառների հրդեհների դեմ պայքարելու համար Վրաստանը նորից օգնության է դիմել հարևան և բարեկամ երկրներին:

Ներքին գործերի նախարար Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ այդ երկրների թվում Ռուսաստանը չկա: «Օգնության խնդրանքով Թբիլիսին Մոսկվային չի դիմել», - ասել է նախարարը։

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Ուկրաինան Վրաստան է ուղարկում ութ տոննա տարողունակությամբ օդանավ՝ հրդեհաշիջման աշխատանքների համար:

Հիշեցնենք, Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ) հրդեհը բռնկվել էր օգոստոսի 20-ին։ Հրդեհները մարելու համար Վրաստանին օգնություն էին ցուցաբերում հարևան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG