Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է խուսափեն «սառցե նոր դարաշրջանից». Գերմանիայի արտգործնախարար


ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը

Օգոստոսի 29-ին ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ասել է, որ ԱՄՆ-ը և իր Եվրոպական գործընկերները պետք ամեն ինչ անեն, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները չհանգեցնեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև այսպես կոչված «նոր սառցե դարաշրջանի»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ևս նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատումը կարող է վնասել Եվրոպական էներգետիկ ընկերություններին, հատկապես այն ընկերություններին, որոնք զբաղվում են Ռուսական գազը Ուկրաինայի տարածքով ԵՄ երկներ հասցնելով։

Հիշեցնենք՝ երեկ Gazeta.ru օնլայն պարբերականը հայտնեց, որ հնարավոր է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Ընդ որում Gazeta.ru-ն գրում է, որ Միացյալ Նահանգների այս նոր պատժամիջոցներին միանալու հայտ է ներկայացրել նաև Եվրամիությանը։ Երեկ պատժամիջոցների մասին խոսել է նաև Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը:

«Քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված խախտել էր միջազգային նորմերը, Միացյալ Նահանգները պետք է իր անհամաձայնությունը արտահայտեր: Եվ հենց այդ պատճառով էլ սահմանվել էին այդ պատժամիջոցները։ Իսկ նոր պատժամիջոցները, որ Սենատը վերջերս էր ընդունել, արդեն ԱՄՆ ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության փորձին ի պատասխան էր», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում երեկ ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում ռուսների ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում միջամտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG