Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը: Այդպիսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ընդայլնող օրենքը ուժի մեջ մտավ:

Ավելի վաղ օրինագիծը ստացել էր ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի հավանությունը: Նոր օրենքի թիրախում ռուսական էներգետիկ ընկերություններն են, դրա ուժի մեջ մտնելը ի չիք է դարձնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների մոտալուտ բարելավումը, ինչի մասին բազմիցս խոսել էր նախագահ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Կրեմլը ավելի վաղ ամերիկյան նոր պատժամիջոցները որակել էր «ծայրահեղ ագրեսիայի» օրինակ՝ մեղադրելով Վաշինգտոնին Ռուսաստանին «ապօրինի» մեկուսացնելու փորձի մեջ:

Նոր օրենքով նաև խիստ պատժամիջոցներ են սահմանվում Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ նրանց հրթիռային ծրագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների համար:

Իրանը նախօրեին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պարտավորությունները խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG