Մատչելիության հղումներ

Արթուր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։

«Ա.Ավետիսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ և 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին [ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] մասով, որով նախաքննությունն իրականացավում է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում», - հայտնում է կոմիտեն՝ շարունակելով. - «Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»:

Ըստ հաղորդագրության, քննություն է տարվում՝ պարզելու հրազենի ձեռք բերման աղբյուրը, համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG