Մատչելիության հղումներ

500 հազարանոց երթ Բարսելոնայում՝ ընդդեմ բռնությունների և ահաբեկչության


Բարսելոնայում օգոստոսի 26-ին բռնությունների և ահաբեկչության դեմ խաղաղ երթին շուրջ 500 հազար մարդ է մասնակցել։

Իշխանությունները հայտարարել են, որ երթն անցկացվել է անվտանգության միջոցառումների ուժեղացված պայմաններում։

Պատմության մեջ առաջին անգամ երթին միացել է նաև իսպանացի թագավոր Ֆելիպ VI-րդը՝ հայտնելու իր համերաշխությունը։

Երթի մասնակիցները վանկարկել են՝ «մենք չենք վախենում, քանի որ գիտենք՝ սերը հաղթում է ատելությանը»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին Կատալոնիայում տեղի ունեցած հարձակումների հետևանքով 15 մարդ է մահացել՝ 14-ը Բարսելոնայում, մեկ հոգի Կամբրիլսում։ Ավելի քան 120 հոգի վիրավորվել է։ Տուժածներից վեցը դեռևս ծայրահեղ ծանր վիճակում են։

Կատալոնիայում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG