Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդի դատարան է բերել Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող չորս անձի, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ Կատալոնիայի ահաբեկչություններն իրականացրել է կազմակերպված խումբը, որը բաղկացած էր 12 հոգուց։
Բոլոր 12 անձինք, ինչպես պնդում է իսպանական ոստիկանությունը, ձերբակալված կամ սպանված են։
Նախօրեին ոստիկանությունը սպանել է Յունես Աբույակուբին, ով նախնական տվյալներով, կարող էր լինել բեռնատարի ղեկին, որով վրաերթի է ենթարկել Բարսելոնայի կենտրոնի հետիոտներին։
Օգոստոսի 17-ին Կատալոնիայում տեղի ունեցած հարձակումների հետևանքով 15 մարդ է մահացել՝ 14-ը Բարսելոնայում, մեկ հոգի Կամբրիլսում։ Ավելի քան 100 հոգի վիրավորվել է։
Կատալոնիայում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։