Մատչելիության հղումներ

Ջեյմս Մատիս. «Կասկած չունենաք՝ Ամերիկան Ուկրաինայի կողքին է»


Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը հարգանքի տուրք է մատուցում «Երկնային հարյուրյակի» հիշատակին, Կիև, 24-ը օգոստոսի, 2017թ.
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը հարգանքի տուրք է մատուցում «Երկնային հարյուրյակի» հիշատակին, Կիև, 24-ը օգոստոսի, 2017թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է ուժով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Մատիսի փոխանցմամբ, դրանից ելնելով «Վաշինգտոնը ակտիվորեն վերանայում է Ուկրաինային պաշտպանական նոր զինատեսակներ մատակարարելու քաղաքականությունը»:

Ջեյմս Մատիսը վերջին տասը տարինեի ընթացքում Ուկրաինա այցելած ԱՄՆ առաջին պաշտպանության նախարարն է: Երեկ նա վերահաստատել է Ամերիկայի աջակցությունն Ուկրաինային և ասել է, որ «Միացյալ Նահանգները երբեք չի ընդունի Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը»:

Մատիսը Կիևում մասնակցել է Ուկրաինայի անկախության հռչակագրի ընդունման 26-ամյակին նվիրված զորահանդեսին և տոնական միջոցառումներին:

«Կասկած չունենաք՝ Ամերիկիան Ուկրաինայի կողքին է», - Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հավաստիացրել է Պենտագոնի ղեկավարը:

Նրա պնդմամբ, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ Մոսկվան չի վերադարձնի Ղրիմը և չի դադարեցնի աջակցությունն Ուկրաինայի արևելյան շրջանի ռուս անջատականներին:

Այդ շրջանում 2014 թվականի ապրիլին սկսված պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 10-ը հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG