Մատչելիության հղումներ

«Հյուսիսային Կորեայի ցուցաբերած զսպվածությունը կարող է հանգեցնել երկխոսության». Թիլերսոն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը գովեստի խոսքեր է հնչեցրել Հյուսիսային Կորեայի հասցեին՝ վերջինիս կողմից հրթիռների նոր փորձարկումներից զերծ մնալու համար։

Թիլերսոնն ասել է, որ այս հարցում Հյուսիսային Կորեայի ցուցաբերած զսպվածությունը կարող է հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար։

Սա նաև երկու երկրների միջև լարվածության թուլացման որոշ նշան է, հատկապես այն բանից հետո, երբ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած ագրեսիա «հրով և ցասումով» պատասխանել։

Թրամփի այս խոսքերին ի պատասխան Հյուսիսային Կորեան ասել էր, թե կհրթիռակոծի ԱՄՆ-ին պատկանող խաղաղօվկիանոսյան Գուամ կղզին, սակայն զերծ էր մնացել այդ գործողություններից։

XS
SM
MD
LG