Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահը օգնություն է խնդրել Մոսկվայից և Վատիկանից՝ կասեցնելու «ԱՄՆ ռազմական սպառնալիքը»


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ խնդրել է Մոսկվային և Վատիկանին՝ օգնել կասեցնել ամերիկյան ռազմական սպառնալիքը։

Մադուրոն հայտարարել է, որ շուտով կայցելի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ասուլիսի ժամանակ Վենեսուելայի նախագահը ասել է, որ խնդրել է Հռոմի Պապի օգնությունը՝ ԱՄՆ ռազմական ներխուժման սպառնալիքի դեմ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում ռազմական միջամտություն Մադուրոյի ավտորիտար կառավարության դեմ։

Վատիկանի ներկայացուցիչը, ով օրեր առաջ այցելել էր Ռուսաստան, ևս կոչ է արել Ռուսաստանին՝ օգնել մեղմել լարվածությունը Վենեսուելայում, որտեղ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները մեղադրում են Մադուրոյին երկրի տնտեսական խորը ճգնաժամի համար։

Նշենք, որ Ռուսաստանը վերջերս Վենեսուելային ռազմական օդանավեր և հրթիռներ է վաճառել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG