Մատչելիության հղումներ

Հռոմի Պապի ռուսաստանյան այցի նախապատրաստման հարցում «դրական դինամիկա» կա. Վատիկան


Պիետրո Պարոլիի հանդիպումը Սերգեյ Լավորվի հետ, Մոսկվա, 22-ը օգոստոսի, 2017թ.
Պիետրո Պարոլիի հանդիպումը Սերգեյ Լավորվի հետ, Մոսկվա, 22-ը օգոստոսի, 2017թ.

Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին երեքշաբթի օրը հայտարարել է, թե «դրական դինամիկա» է տեսնում Ֆրանցիսկոս Պապի՝ Ռուսաստան կատարելիք այցի հարցում։

Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ մինչ այդ մեծ աշխատանք կա անելու։

Պարոլին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին ելույթ ունենալով՝ հստակ թվականներ չի նշել։

Քրիստոնեության արևմտյան և արևելյան թևերը տարանջատվել են 1054 թվականին։ Աշխարհի 1.2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ Հռոմի Պապը ձգտում է բարելավել կապերը հռոմեա-կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև։

Անցած տարի Կուբայում տեղի է ունեցել Կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների առաջնորդների առաջին հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG