Մատչելիության հղումներ

Վատիկանի ներկայացուցիչն ու Ռուսաստանի արտգործնախարարը կքննարկեն Միջին Արևելքի խնդիրները


Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրով, արխիվ

Վատիկանի արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ կարդինալ Պիետրո Պարոլին այսօր հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Միջին Արևելքում մարդասիրական աղետը կանխելու և քրիստոնյաներին պաշտպանելու վերաբերյալ հարցեր: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Օգոստոսի 23-ին նախատեսված է նաև Պարոլիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ Հռոմի Պապը ձգտում է նվազեցնել Օրթոդոքս և Կաթոլիկ եկեղեցիների միջև տևական լարվածությունը: Հենց այդ նպատակով 2016-ի փետրվարին կայացավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG