Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վաղը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 15-ը մարտի, 2017թ.
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 15-ը մարտի, 2017թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG