Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը


Կիրիլ Սերեբրեննիկով, արխիվ
Կիրիլ Սերեբրեննիկով, արխիվ

«Գոգոլ կենտրոն» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը ձերբակալվել է՝ 68 միլիոն ռուբլու չափով մեքենայությունների կասկածանքով։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Առաջիկայում նրան կառաջադրվի մեղադրանք։

Անցած մայիսին բյուջետային միջոցների յուրացման գործով ազատական հայացքներով ռեժիսորի հիմնադրած թատրոնում ու բնակարանում իրավապահները խուզարկություններ են իրականացրել։ Նա հարցաքննվել է որպես վկա։

Քննչական մարմինը, մասնավորապես՝ պնդում է, որ 2012 թվականին գումարներ են հատկացվել «Ամառային գիշերվա երազներ» ներկայացումը բեմադրելու նպատակով, որն այդպես էլ չի բեմադրվել։ Մինչդեռ ներկայացումը մի քանի տարի է ինչ «Գոգոլ կենտրոնի» մշտական խաղացանկում է և մշտապես խաղում են։

Ռեժիսորի նկատմամբ քրեական հետապնդման մեջ ռուսաստանյան ընդդիմությունը, Սերեբրեննիկովի հարազատներն ու աջակիցները քաղաքական ենթատեքստ են տեսնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG