Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:

«Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային նոր շունչ հաղորդելու և թատերական կյանքը հարստացնելու գործում:

Մեր ազգային նորօրյա զարթոնքի շրջանում նորովի և առանձնահատուկ կերպով դրսևորվեց Պերճ Զեյթունցյանի հրապարակախոսական տաղանդը»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG