Մատչելիության հղումներ

Այսօր կյանքից հեռացել է ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։ Այդ մասին տեղեկացնում «Արմենպրեսը»։

Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսում, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ 1948 թվականին Զեյթունցյանը հայրենադարձել է։

1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, այնուհետև եղել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի առաջին նախարարը: Նրա առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։

Զեյթունցյանը հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG