Մատչելիության հղումներ

Լավրով. Վաշինգտոնն ուզում է ամեն կերպ դժգոհության ալիք ստեղծել ռուսաստանցիների շրջանում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ արձագանքելով Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելու՝ ԱՄՆ որոշմանը՝ պնդել է, թե Վաշինգտոնն ուզում է ամեն կերպ դժգոհության ալիք ստեղծել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում:

Միացյալ Նահանգները օգոստոսի 23-ից ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ այդ երկրում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան:

Հաղորդվում է, որ վիզաների տրամադրումը կվերականգնվի մեկ շաբաթից, սակայն, միայն Մոսկվայի դեսպանատանը, Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում ծառայությունը չի գործի անորոշ ժամանակ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին անցած ամիս, երբ Կոնգրեսը խստացրեց պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար, Կրեմլն էլ, ի պատասխան, պահանջեց 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG