Միացյալ Նահանգներն օգոստոսի 23-ից դադարեցնում է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան:
«Ռուսական կողմի այդ որոշումը հարցականի տակ է դնում երկկողմ հարաբերությունները բարելավելու՝ Ռուսաստանի ձգտումը», - հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը:
Ըստ հաղորդագրության, վիզաների տրամադրումը կվերականգնվի մեկ շաբաթից, սակայն, միայն Մոսկվայի դեսպանատանը, մինչդեռ այլ քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում գործող հյուպատոսություններում ծառայությունը չի գործի անորոշ ժամանակով:
Անցած ամսվա վերջին Կրեմլը պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը, երբ Կոնգրեսը խստացրել էր պատժամիջոցները Կրեմլի նկատմամբ՝ վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար: