Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում մարվել են 20 ծխացող օջախներ. ԱԻՆ


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր ժամը 14.30-ի դրությամբ Խոսրովի անտառում հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:

Արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել էր օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG