Մատչելիության հղումներ

Դամասկոսի ցուցահանդեսի տարածքում հրթիռակոծությունից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ


Դամասկոսի 59-րդ ցուցահանդես

Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում Հայաստանի դիվանագետներն անվնաս են: Այդ մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանությունը։

«Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, հուլիսի 17-ին Դամասկոսում մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Երեկ ցուցահանդեսի տարածքում հրթիռակոծությունից վեց մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG