Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին սպառնում է ԱՄՆ-ին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը, արխիվ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի առաջիկայում նախատեսված զորավարժությունները «իրավիճակը տանում են դեպի միջուկային պատերազմի չկառավարվող փուլ»։ CNN-ի փոխանցմամբ, Փհենյանը նաև հայտարարել է, որ իր բանակը կարող է թիրախավորել ԱՄՆ-ը ցանկացած ժամանակ և ո՛չ Գուամը, ո՛չ Հավային, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն կարողանա խափանել «անողոք հարվածը»։

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան նախատեսում են զորավարժությունները սկսել վաղը։

Պաշտոնական Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճեց, երբ Հյուսիսային Կորեան սպառնաց հրթիռակոծել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հակադարձեց, թե «Ամերիկայի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG