Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը պարգևատրեց ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին


Պաշտոնական
Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին «ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար» Ռուսաստանի ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին, հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրեց ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:

Ռուսական ինքնաթիռն ընդհանուր առմամբ իրականացրեց 17 հրդեհաշիջող թռիչք: ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքներն ու անտառի վերականգնման գործընթացը շարունակվում է, տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG