Մատչելիության հղումներ

Սևանից ծավալուն ջրառը նաև սեյսմիկ ռիսկեր է առաջացնում․ Բնապահպան


Կարինե Դանիելյանը և Գալուստ Նանյանը «Ազատության» տաղավարում, 18-ը օգոստոսի, 2017 թ․
Կարինե Դանիելյանը և Գալուստ Նանյանը «Ազատության» տաղավարում, 18-ը օգոստոսի, 2017 թ․

Ինչպե՞ս են կառավարության ծրագրերն անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Դրական նախաձեռնությունների շարքում կարելի է, օրինակ, առանձնացնել հազարավոր աղբավայրերի փակման ծրագիրը: Շատերը բացասական են համարում Սևանից լրացուցիչ ջրառը, ինչի հետևանքով լճի մակարդակն արդեն իսկ իջել է 20 սմ-ով: Բնապահպաններին մտահոգում է նաև Սևանի ավազանում լեռնահանքային արդյունաբերության թափոնների առկայությունը, որոնք աղտոտում են լիճը:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում այս հարցերի շուրջ են զրուցում աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և բնապահպան Գալուստ Նանյանը:

Կարինե Դանիելյանը շատ վտանգավոր է համարում Սևանի մակարդակի կտրուկ տատանումները, դրանում, բացի բնապահպանականից, տեսնելով նաև սեյսմիկ խնդիրներ: «Եթե միանգամից մեծ քանակով ջուր ես բաց թողնում, սեյսմիկ ռիսկն աճում է: Չանցավ մի քանի օր, երկրաշարժ ունեցանք: Իհարկե ես չեմ կարող ապացուցել, որ այդ երկրաշարժը դրա հետ կապված էր, բայց համոզված եմ, որ այդպես է: Նաև լուրեր կան, որ ձկներն իրենց ափ են նետում: Հնարավոր է, որ ջրի բալանսի կտրուկ փոփոխությունն էլ է ազդել այդ երևույթի վրա»,- ասում է Կարինե Դանիելյանը:

Բնապահպան Գալուստ Նանյանի խոսքով, չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե լրացուցիչ ջրառը պայմանավորված է հողատարածքների ոռոգման անհրաժեշտությամբ, դեռ երկու տարի առաջ իրենց իրականացրած հարցումներով պարզել են, որ այդ ջուրն այդպես էլ գյուղացուն չի հասնում: «Հարց է առաջանում՝ ինչու՞ չեն լցվում մեր ջրամբարները, ու՞ր է գնում ջուրը»,- հարցեր է հնչեցնում բնապահպանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG