Մատչելիության հղումներ

Վրաստանը Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջով դիմել է մի շարք երկրների


Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի, արխիվ
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի, արխիվ

Վրաստանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջով դիմումներ է ուղարկել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուկրաինա, հաղորդում է «Իմեդի» հեռուստակայանը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, թե պաշտոնական Թբիլիսին պատրաստ է տվյալ հարցով դիմել բոլոր այն երկրներին, ուր նախկին նախագահը մշտական բնակություն կհաստատի՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, թե մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա և դատարանով պայքարել իր ուկրաինական անձնագիրը վերականգնելու համար: Վրաստանում նրան մի շարք ծանր մեղադրանքներ են ներկայացված՝ ընդդիմադիրների դեմ հալածանքներից մինչև պետական միջոցների վատնում ու սպանության գործի կոծկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG