Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում կան ծխացող օջախներ․ հետմարման աշխատանքները, «ԻԼ-76»-ի թռիչքները կշարունակվեն


Հրդեհը Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) ուղղաթիռի միջոցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի՝ ցամաքային ճանապարհով անմատչելի տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար Ռուսաստանի ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Երեկ հայտարարվեց, որ հրդեհը մարվել է, արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան և արդեն 16 թռիչք է իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG