Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ոստիկանությունը երրորդ կասկածյալին է ձերբակալել


Իսպանիա - Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, Բարսելոնա, 18-ը օգոստոսի, 2017թ․
Իսպանիա - Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, Բարսելոնա, 18-ը օգոստոսի, 2017թ․

Կատալոնիայի ոստիկանությունը երրորդ կասկածյալին է ձերբակալել Բարսելոնայում և մերձակա Կամբրիլսում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ: Ձերբակալվածի ինքնությունն առայժմ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ ոստիկանական գործողությունն իրականացվել է Ռիպոլ քաղաքում:

Ահաբեկչությունից անմիջապես հետո ոստիկանները ձերբակալել էին երկու կասկածյալների:

Երեկ երեկոյան բեռնատար ավտոմեքենայով Բարսելոնայում իրականացված հարձակման զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորների թիվն անցնում է հարյուրից: Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում կան 18 երկրների քաղաքացիներ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG