Մատչելիության հղումներ

Ուրցաձորի գյուղապետը չի բացառում, որ Խոսրովի անտառի հրդեհի պատճառը մարդկային գործոնն է


Հրդեհը Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը չի բացառում, որ Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման պատճառը մարդկային գործոնն է եղել։

«Խոսրովի արգելոցում մարդիկ խոտհունձ են կատարել, էդ պահին աշխատակիցներն այնտեղ են եղել, էդ պահին այնտեղ ուրիշ ոչ մեկ չի եղել, իրենք են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրեասյանը։

Ի պատասխան ճշտող հարցի, թե «իրենք»՝ ովքե՞ր են, Ուրցաձորի գյուղապետը հստակեցրեց. - «Պետարգելոցի աշխատակիցների կողմից կազմակերպված հունձ անողները, հիմա կարող է մեկը աշխատող է, մյուսը՝ աշխատող չէ, բայց երկու անտառապետ այնտեղ են եղել»։

Ըստ գյուղապետի՝ անտառում խոտը տեխնիկայով են հնձե,լ և դա հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել։ «Տեխնիկան գլուշիտել [խլացուցիչ] ունի, աշխատանքի ընթացքում շիկանում է, և հնարավոր է, որ այդ շիկացած պահին չոր խոտ վրան ընկած լինի և բռնկված լինի՝ էդ ժամանակվա չոր խոտը որպես բենզին է։ Սա հնարավոր վարկածն է»։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, հիշեցնենք, հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Այսօր հայտարարվեց, որ հրդեհը վերջնականապես մարվել է, ներկայումս արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռը, որը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան, շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG