Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ծրագրում է գնացքներ պատվիրել Siemens-ից՝ չնայած սկանդալին


Գերմանիա - Siemens-ի կենտրոնակայանը Բեռլինում, արխիվ

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը ծրագրում է հավելյալ գնացքներ պատվիրել գերմանական Siemens-ից` չնայած ընկերության և Մոսկվայի միջև ծագած սկանդալին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Siemens-ից հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, Siemens-ի գազային տուրբինները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի հարավի համար, իշխանությունները տեղափոխել էին Ղրիմ՝ այդպիսով խախտելով Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Siemens կոնցեռնը հայտարարել էր, որ դադարեցնում է սարքավորումներ մատակարարել ռուսական պետական ընկերություններին:

Ռուսական կողմի պնդմամբ՝ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն ընկերությունը դեռ գնացքներ կմատակարարի Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG