Մատչելիության հղումներ

«ԻԼ-76»-ը իրականացրել է հրդեհաշիջման 6-րդ թռիչքը


«ԻԼ-76»-ը թռիչք է կատարում դեպի Խոսրովի անտառ, 15-ը օգոստոսի, 2017թ․
«ԻԼ-76»-ը թռիչք է կատարում դեպի Խոսրովի անտառ, 15-ը օգոստոսի, 2017թ․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Այսօր ժամը 18:55 Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լիցքավորվելուց հետո իրականացրել է 6-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Ժամը 19-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ՀՀ ԱԻՆ 56 հրշեջ-փրկարար, ՊՆ 105 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից, փոխանցում է ԱԻՆ-ը:

Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղ առավոտյան:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երեկ։ Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG