Մատչելիության հղումներ

«Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է


Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում երեկ 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG